«Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկլավները հետ տանելու և սահմաններին մոտեցնելու տարբերակը
Քաղաքական կամք և կառուցողական դիրքորոշում ունենալու դեպքում, անկասկած, հնարավոր է գտնել անկլավների հարցի լուծման տարբերակներ, որոնցից մեկը կարող է լինել դրանք հետ տանելու և սահմանին մոտեցնելու տարբերակը:
Արծվաշենի դեպքում այն մոտեցվում է Վահան գյուղին, Հայաստանը Ադրբեջանի տարածքում ունենում է եռանկյունաձև մուտք:
Քյարքիի դեպքում՝ անկլավի տարածքը մոտեցվում է Սադարակին, մայրուղին ամբողջովին մնում է Հայաստանի տարածքում:
Սոֆուլու-Բարխուդարլուի դեպքում խնդիրը բարդանում է նրանով, որ երբ այդ երկու գյուղերը հետ ենք մղում դեպի Աղստաֆայի ջրամաբարի ուղղություն, ապա հայկական Կայան բնակավայրը պետք է դուրս բերվի: Անկլավներից միակը Սոֆուլու-Բարխուդարլուն է, որի և Ադրբեջանի միջև կա հայկական բնակավայր:
Էլ ավելի բարդ է Վերին Ոսկեպարի՝ Յուխարը Ասկիպարայի դեպքում: Եթե այն մղում ենք հետ և միացնում Բաղանիս-Այրում-Ներքին Ոսկեպար/Աշաղը Ասկիպարա արդեն Ադրբեջանի մաս վերադարձված գյուղերին, ապա կորցնում ենք Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհը, գումարած այն նաև, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում ունենում է մի քանի կիլոմետր երկարությամբ սեպ: Այդ սեպը այնքան է խորը լինում ՀՀ տարածքում, որ գրեթե անհնար է դառնում Ոսկեպարից Բաղանիս որևէ ճանապարհ ունենալու:
Ամեն դեպքում, եթե հնարավոր է խաղաղ, կառուցողական պայմաններում և սեղանի շուրջ լուծել անկլավների հարցը, ապա դա պետք է անել»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
14700:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
90Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
97Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
101Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
175Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
116Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
117Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
104Երեկ, 18:36