#Windows-ի նոր տարբերակը կներկայացվի հունիսի 24-ին

2050
Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 00:05
Ամերիկյան Microsoft ընկերությունը հունիսի 24-ին կներկայացնի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը։ Այս մասին ասված է կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլայի ստորագրած՝ շնորհանդեսի հրավերում։ Փոխանցում է Bloomberg գործակալությունը։
Նոր ծրագրային ապահովումը կներառի դիզայնի թարմացում, Windows App Store-ի միջոցով լրացուցիչ հնարավորություններ ստեղծողների և մշակողների համար, ինչպես նաև օգտատերերի և համայնքների միջև կապի հաստատման ավելի հեշտ եղանակներ:
Ծրագրային ապահովումը սկզբում կտարածվի, այսպես կոչված, Windows ինսայդերների շրջանում՝ մարդիկ, ովքեր շնորհանդեսից հետո կդիմեն ծրագրային ապահովման թեստավորմանը մասնակցելու համար:
Bloomberg-ը նշում է, որ նոր տարբերակի մուտքը շուկա սպասվում է այս տարվա աշնանը:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
85221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
298020.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
198220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
225318.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
227017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
340417.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
246313.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
259711.10.2026, 23:42