«Եթե իշխանությունը 2-րդ դասարանի գիտելիքներին վարժ տիրապետի, ՀՀ-ն կարճ ժամանակում կլուծի իր անվտանգության խնդիրը». Ն. Սարգսյան
![]() 360 Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 02:06 Ջութակահար Նարեկ Սարգսյանի գրառումը. «Հայաստանը պարտվել է և ձախողվել է ո՛չ թե այն պատճառով, որ մենք քիչ հայրենասեր ենք, ո՛չ այն պատճառով, որ մեր մեջ կան գողեր և կաշառակերներ, ո՛չ այն պատճառով, որ մենք բիչոկը գցում ենք բնության գրկում, ո՛չ այն պատճառով, որ մեր աշխարհագրական դիրքը կամ հարևաներն ավելի վատն են, քան ուրիշների աշխարհագրական դիրքը կամ հարևանները, ո՛չ այն պատճառով, որ մենք իրար հասնող չենք, իրար քցող ենք կամ իրար չենք սիրում, ո՛չ թե որովհետև մեր բանակը թույլ էր կամ տեխնոլոգիապես լավը չէր, ո՛չ թե այն պատճառով, որ մեր դպրոցներում կրթության որակը լավը չէ, ո՛չ էլ այլ պատճառներով, որոնց մասին ում խելքին փչում, ինչ ասես չի գրում: Դրանք բոլորը կեղծ պատճառներ են: Հայաստանի պարտվելու և ձախողվելու պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարները քաղաքականության այբուբենին չեն տիրապետել: Հետևաբար ինչքան էլ մենք զարգացնենք կրթությունը, զինենք բանակը, հրթիռներ ու ԱԹՍ-ներ սարքենք, ծառ տնկենք, իրար հանդեպ ավելի բարի ու հասնող լինենք ու կաշառքը վերացնենք, միևնույն է, Հայաստանը կշարունակի պարտվել ու ձախողվել, քանի դեռ իր միջից չի ծնել քաղաքական այբուբենին տիրապետող մարդկանց և նրանց չի վստահել երկրի ղեկը: Եթե դա չարվի, հազարավոր մարդկանց տասնյակ տարիների ջանքերը ջուրն են ընկնելու օրերի ընթացքում, ինչպես բազմիցս պատահել է մեր պատմության ընթացքում: Իսկ եթե Հայաստանի իշխանությունները քաղաքականության այբուբենից բացի երկրորդ դասարանի գիտելիքներին էլ վարժ տիրապետեն, Հայաստանը կարճ ժամանակում կլուծի իր անվտանգության խնդիրն էլ, տնտեսության խնդիրն էլ, խաղաղության խնդիրն էլ, արժանապատվության խնդիրն էլ, կոմունկիացիաների խնդիրն էլ, կաշառակերության խնդիրն էլ, բնապահպանության խնդիրն էլ, կրթության խնդիրն էլ, մնացած բոլոր խնդիրներն էլ»: Աղբյուրը` Նարեկ Սարգսյան |
«ՀՀ-ում հանցավոր բանդա է գործում, ամենավերևում Նիկոլ Փաշինյանն է»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18314:30«Մոտեցել ենք պատերազմի հնարավոր ավարտին»․ Զելենսկի
17314:15Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը
23113:51«Քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
19313:24«Ստացվում է՝ սա արդեն գիտի, որ Վարդան Ղուկասյանին պետք է կալանավորեն». Արթուր Սուքոյան
29312:42«Տեսնենք առաջինը ով քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային». Ռուբեն Ռուբինյան
24111:48«Ժողովրդավարության ճգնաժամն այս տեսքն ունի»․ Արամ Վարդևանյան
13011:18Թուրքիան սպասում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպմանը. #РИАНовости
17410:09