Պրոխոր Շալյապինի միլիոնատիրուհի կինը մահացել է կորոնավիրուսից

Ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի կինը՝ Կանադայի քաղաքացի Կլաուդիա Դեվիսը, մահացել է կորոնավիրուսով վարակվելուց հետո։
Զույգն ամուսնացել է հուլիսի 31-ին, արդեն 3 օր անց՝ օգոստոսի 3-ին, կնոջ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Չնայած ամուսնու և ծնողների խնդրանքներին, կինը հրաժարվել է հոսպիտալացվել և մեկ շաբաթ բուժվել է տնային պայմաներում՝ մասնավոր թերապևտի հսկողության ներքո: Եվ թեև այդ ծառայության համար նա վճարել է շուրջ 11 հազար դոլար, նրա վիճակը գնալով վատթարացել է:
Օգոստոսի 9-ին նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում, իսկ 29-ին՝ միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նա կոմայից դուրս չի եկել։
Նշենք, որ 42-ամյա Տատյանա Դեվիսի ընտանիքը Կանադա է արտագաղթել 1990-ականներին։ Այնտեղ նրանց հաջողվել է մեծ կարողություն դիզել, Տատյանան միլիոնատեր էր։ Նա ու Շալյապինը հանդիպել են 2 տարի։ Ըստ ամուսնու, կինը վարակվել է համերգ այցելելու ժամանակ։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
322628.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
111824.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114823.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
114023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
130720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
132119.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
319219.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
125819.10.2026, 11:48