Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր «ՈՉ»-ը շատ հստակ է». Արամ Վարդևանյան

«Մեր «ՈՉ»-ը շատ հստակ է». Արամ Վարդևանյան
34
Այսօր, 22:42

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը գրել է․ ««Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, այո՛։ Չի ունենալու»․ Արամ Վարդևանյանը՝ հանրաքվեի գնալու համար պակաս 6 ձայնի մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծում է՝ «Ուժեղ Հայաստանի» դիրքորոշումն առավել քան հստակ է․ «Լինի «Կնքահայրը» ֆիլմի ցիտատներով ձևակերպված այդ առաջարկը, թե հրաժարականի խոստումներով ձևակերպված լինի՝ մենք տեսել ենք, որ այդ նախագիծը բաղկացած է արտաքին պարտադրանքից։ Այսինքն՝ արտաքին պարտադրանքի պրոդուկտ է այն փաստաթուղթը, որը իրենք հրապարակել են։
Իսկ եթե մեկ այլ պետություն կարողանում է միջամտել քո ներքին գործերին, այն էլ՝ ինչ աստիճանի․ Սահմանադրության՝ բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի մակարդակի է հասցնում, մենք մեր ինքնիշխանությանը այնպիսի վնաս ենք հասցնելու, այն աստիճան վնաս ենք տալու, որ դրա վերականգնման մասին նույնիսկ տագնապալի իրավիճակներ կարելի է վերլուծել։ Դրա համար մեր «ՈՉ»-ը շատ հստակ է։ Եվ բնական է»։

Աղբյուրը`   «Ուժեղ Հայաստան»