«Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին». Հարություն Մնացականյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում միացել է ֆլեշմոբին. «Սիրելիներս, ուղիղ 15 տարի կլինի, ինչ ես հանրային գործունեություն եմ ծավալում, ավելի քան 15 տարվա մեջ չի փոխվել ֆեյսբուքյան էջս, հեռախոսահամարներս, սկզբունքներս, խոսույթս, որդեգրածս արժեքները, մարդկային նկարագիրս։ Հիմա գիտեմ՝ ունեմ առաքելություն, դժվար առաքելություն ու պիտի պատվով կրեմ այն, ինչպես կասեր դասականը՝ ես իմ մահը վաղուց եմ տեսել, վախենալու ոչինչ չունեմ։ Երբեք խոստմանս, հարազատներիս ու երկրին չեմ դավաճանել։ Ես և թիմս վստահ գնում ենք առաջ, առանց վարանելու, առանց վախենալու, առանց դժգոհելու և մեր կողքին կանգնել եք դուք՝ ձեր քվեով, մեր կողքին էլի կկանգնեք դուք, երբ տեսնեք ձեր կարիքն ունենք։ Ապրածս 45 տարիները մեկ բան են ապացուցել՝ երբեք հուսախաբ չանել քեզ հավատացողին, երբեք...
Չեմ թողնելու Ալիևի պարտադրած փաստաթուղթը փաթաթեն մեր վզին։
Սիրով և հարգանքով ձեզ երբեք չդավաճանած, հուսախաբ չարած համարյա չորս ամսվա ԱԺ պատգամավոր, ձեզ շատ սիրող Հարութ»։

«Մեր սկզբունքները սակարկման ենթակա չեն». Լիանա Մանուկյան
321:54
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Հանրային հեռուստաընկերությանը» (տեսանյութ)
1721:48
«Չի բացառվում, որ Սարգիս Մուրադյանի թիմը ցանկացել է Արթուր Մելքոնյանին օրվա «հերոս» դարձնել». Լիա Սարգսյան
4521:18
Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է իրականացրել, Սպիտակում աշխատավարձերը բարձրացրել են. «Անկախ դիտորդ»
4721:12
Կապան խոշորացված համայնքում հաղթում է «Շանթ դաշինք»-ը
9920:41
Ընտրատեղամասերը փակվեցին, ընթանում է ձայների հաշվարկ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9320:12
««Ուժեղ Հայաստան»-ի արցախցի թեկնածուին զրկել են ընտրելու իրավունքից». Գոհար Մելոյան (տեսանյութ)
11120:00
Քալիֆորնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ինքնաթիռը ընդհատել է վայրէջքը (տեսանյութ)
17919:43