Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չի բացառվում, որ Սարգիս Մուրադյանի թիմը ցանկացել է Արթուր Մելքոնյանին օրվա «հերոս» դարձնել». Լիա Սարգսյան

«Չի բացառվում, որ Սարգիս Մուրադյանի թիմը ցանկացել է Արթուր Մելքոնյանին օրվա «հերոս» դարձնել». Լիա Սարգսյան
43
Այսօր, 21:18

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Զավեշտալի դեպք։ Ժամեր առաջ Սարգիս Մուրադյանի շտաբից ահազանգեցին, թե շտաբի ղեկավար Արթուր Մելքոնյանին բերման են ենթարկել։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև ՆԳՆ-ից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, և մենք հրապարակեցինք նյութը։ Նույն տեղեկությունը հրապարակեց նաև մեր գործընկեր լրատվամիջոցը։
Ավելի ուշ ՆԳՆ-ն հերքեց լուրը։ Չնայած հերքմանը՝ Սարգիս Մուրադյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ նման դեպք եղել է, պարզապես բերման ենթարկվածներին ազատ են արձակել։
Չի բացառվում, որ Սարգիս Մուրադյանի թիմը ցանկացել է Արթուր Մելքոնյանին օրվա «հերոս» դարձնել։ Ամեն դեպքում, ինչ նպատակ էլ հետապնդելիս լինեին, դատելով ստեղծված իրավիճակից՝ այնքան էլ հաջող չի ստացվել։
Հիշեցնենք, որ Սարգիս Մուրադյանի դեմ այս ընտրապայքարում հանդես են գալիս նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Վահրամ Գևորգյանը և ՔՊ-ն։ Ըստ տեղեկությունների՝ վերջիններս կոալիցիա կկազմեն, եթե ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժի չհաջողվի ինքնուրույն ձևավորել համայնքային իշխանություն»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան