«ՆԱՏՕ-ն, երբ փորձում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, կշտամբանքի է արժանանում իշխանության բացառիկ կերպարների կողմից»․ Գ․ Գալստյան

Քաղաքագետ Գևորգ Գալստյանի գրառումը․ «Ավանակության հասնող հակատրամաբանություն.
ՀԱՊԿ-ը ունենալով Հայաստանի հանդեպ պարտավորություն՝ մատը մատին չտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց այս իշխանությունը ՀԱՊԿ-ից կառչած մնաց և անմեղսունակին հատուկ հրճվանքով խոսում էր ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանալու մասին: ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ ափսոսանքի խոսք չասաց կատարվածի վերաբերյալ:
Դեռ չասած, որ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանն ու Բելառուսը օգնեցին Թուրքիային ու Ադրբեջանին։
ՆԱՏՕ-ն, որ ոչ մի պարտավորություն չուներ և չունի Հայաստանի նկատմամբ, բայց հիմա կարևոր մակարդակներով փորձում է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները, կշտամբանքի է արժանանում իշխանության բացառիկ կերպարների կողմից:
Հ. Գ. Բայց այնուամենայնիվ ինձ հետաքրքրում է, թե Անդրանիկ Քոչարյանն ու Արսենյանը ի՞նչ են խոսել Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ.... կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ կարող էին խոսել այդ «մտքի գիգանտները» ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ...»։

«Հարգանքով ենք վերաբերվում համախմբման կոչին, բայց դեռևս պաշտոնական դիրքորոշում չունենք»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
1418:54
«Մեր քաղաքական ուժի ներսում հանդիպման մասին քննարկումներ չկան»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2018:36
«Նիկոլ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
2618:30
«Նոր ուժ» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
4418:12
«Իրավապահ համակարգը քաղաքական քարոզչություն է իրականացրել»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
4418:00
«ՍԴ-ից պահանջել ենք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
3717:54
«Այս գործընթացը ոչ թե ԲՀԿ-ի շահի, այլ արդարության վերականգնման մասին է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4417:24
«Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ՍԴ (տեսանյութ)
4317:18