«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հերթական անգամ ձերբակալվել է հանրային ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Հայաստանում գրեթե ամեն օր ձերբակալվում ու կալանավորվում են ընդդիմադիրները, գրեթե բոլորի դեպքում մեղադրանքը ինչ-որ խոսքն է, արտահայտած կարծիքը։
Իսկ զարմանալի կերպով ոչ մի իշխանական պաշտոնյա կամ թեկուզ իշխանամետ անձ իր ատելության խոսքի, մարդկանց սպառնալու կամ այլ հանցավոր արարքի համար չի ձերբակալվում ու մեղադրանք չի առաջադրվում։
Քննչական կոմիտեն, օրինակ, այդպես էլ համայն աշխարհին չհայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրության ժամանակ Լիճքի ՔՊ-ական գյուղապետը խմբակային հարձակում է գործել ընդդիմադիր վստահված անձ Լևոն Հոխիկյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել նրան։
Մարդը տուժող է ճանաչվել խուլիգանության ու ընտրական գործընթացներին խանգարելու առումով, բայց իրավապահ մարմիններին դեռևս «հայտնի չեն» ոչ խուլիգանները, ոչ էլ ընտրական գործընթացներին խանգարողները։
Մարտունու Լիճք գյուղի վարչական ղեկավարն արդեն մոտ 2 շաբաթ է ոչ ձերբակալված է, ոչ պաշտոնանկ արված, թեպետ կատարել է առերևույթ խուլիգանական արարք ու խանգարել է ընտրական գործընթացին։ Քննչական կոմիտեն ու հակակոռուպցիոն կոմիտեն համառորեն լռում են, չնայած երկու կառույցներն էլ այստեղ անելիք ունեն։
Քրեական օրենսգրքի 196, 210 և 297 հոդվածները այս դեպքով ուղղակի իրավական անհրաժեշտություն են։
Պատկերացրեք, եթե այդպիսի բան արած լիներ ընդդիմադիր Լևոն Հոխիկյանը իր կողմնակիցների հետ։ Խանգարեր ընտրական գործընթացներին, խմբակային հարձակում գործած լիներ միայնակ ՔՊ-ականի վրա, բռնություն գործադրեր, ուշագնաց մարդուն շարունակեր հարվածել՝ պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ, ապա փախչեր դեպքի վայրից։
Ի՞նչ կաներ քննչական կոմիտեն։
Լրատվամիջոցները հեղեղված կլինեին քննչական կոմիտեի հաղորդագրություններով։ Րոպեների ընթացքում ընդդիմադիր գործչին բերման կենթարկեին բիրտ միջոցներով, ինչպես իշխանության ղեկավարն է սիրում ասել՝ ասֆալտին փռելով։ Ժամերի ընթացքում քննիչները միջնորդություն կներկայացնեին դատարան՝ ընդդիմադիր գործչին կալանավորելու համար:
Իսկ եթե առերևույթ հանցավոր արարքը կատարել են իշխանության հովանավորյալները, ապա իրավապահ մարմինները միանգամից դառնում են խիստ զբաղված, խուլ ու համր։
Իսկ ինչի՞ է հանգեցնում հանցավոր անպատժելիությունը։ Իհարկե, նոր հանցանքների։ Եվ դրա շոշափուկները մենք արդեն տեսնում ենք։
Ու այս ամենը կոչվում է ժողովրդավարություն, որտեղ ժողովրդին պարտադրվում է լինել միայն իշխանության կողմնակից, այլապես կլինի խոշտանգում։ Ու սա կոչվում է իրավական երկիր, որտեղ իրավունքը միայն իշխանության համար է, իսկ իշխանությանը չընդունող մարդիկ զրկված են բոլոր իրավունքներից»։

«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
3317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
4216:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
3616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
6416:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
6415:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5714:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
27614:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6613:06