«Չկա ավելի վտանգավոր խաղաղություն, քան անարդար խաղաղությունն է»․ Տ. Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Չկա ավելի վտանգավոր խաղաղություն, քան անարդար խաղաղությունն է, երբ դա կառուցվում է մի կողմի լիակատար հաղթանակի և մյուսի կապիտուլացիայի հաշվին։ Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման խաղաղությունը դեպի նոր պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց նման մի «խաղաղություն» է առաջարկում այսօր Բաքուն՝ Երևանին՝ ասելով, որ ադրբեջանցին հավերժ կապրի որպես հաղթող, իսկ հայն էլ՝ պարտվող։ Ազգի արժանապատվության նվաստացման հաշվին կառուցված ցանկացած թվացյալ խաղաղություն դա ռումբ է՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Եթե Բաքուն իրապես ուզեր խաղաղության կառուցում, ապա օրինակ՝ կստորագրեր փաստաթուղթը Կազանում, 2011թ., այսինքն՝ չէր մերժի խաղաղ կարգավորման տարբերակը։ Մինչդեռ Ալիևը հպարտորեն խոստովանել է, որ ինքը պատերազմի տարբերակն է ընտրել և ոչ թե փոխզիջումների։
Այսօր հանրության տարբեր շերտերի մոտ հանդիպող, երբեմն՝ ծայրահեղական թվացող մոտեցումները և իշխանության հռչակած «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ քննադատությունը հենց այն դիմադրությունն է և ազդակը, որ հայ ժողովուրդը չի ուզում ազգային արժանապատվության ոտնահարման հաշվին հանձնվել Ալիևի ողորմածությանը։ Պետք է կատարյալ անխելք լինել, որ չտեսնել, թե ինչպես է Բաքուն պատրաստվում նոր հնարավոր պատերազմի, ինչպես է համալրում իր ռազմական արսենալը, ինչպես է պետական մակարդակով շարունակում ատելության քարոզը էթնիկ հայի նկատմամբ։ Չկա խաղաղության և պատերազմի դիսկուրս, մի պարզ հարց կա ընդամենը՝ մենք պե՞տք է պատրաստվենք ինքներս մեզ պաշտպանելուն, թե՞ հանձնվելու ենք ազգովի։ Մենք ասելով նկատի ունեմ մեզանից յուրաքանչյուրը»:

Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»
2208:36
«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
8903:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
9201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10900:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
19000:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
104Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
116Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
116Երեկ, 18:00