«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետպատվերն ավարտվեց, պարգևավճարների տրամադրումը շարունակվում է:
Ի՞նչ կլինի Հայաստանի սահմանները պաշտպանող զինծառայողի հետ, երբ վերջինս տեղեկանա, որ իր ծնողները բուժօգնության կարիք ունեն, իսկ պետությունը վերջիններիս չի սպասարկում:
Այժմ, ըստ էության:
Նոր Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու (պետպատվերի) իրավունքից: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ քաղաքացիների որդին պարտադիր զինվորական ծառայության մեջ է, ապա նրանց բուժսպասարկումն անվճար է: Համենայնդեպս, օրենքով այդպես է:
Սակայն, այս օրերին զինծառայողների ծնողներն այլևս զրկվել են բուժհաստատություններում անվճար սպասարկվելու իրավունքից: Ասում են՝ «պետպատվերի լիմիտն է սպառվել»:
Իրականում՝ վատ չէր մտածված: Մեծ հաշվով, տեղի էր ունենում «փոխանակում»՝ ծառայության դիմաց անվճար բուժսպասարկում: Այսինքն, առկա է երկուստեք պայմանավորվածություն, որն իրենից նաև ենթադրում է կողմերի միջև պատասխանատվություն: Այժմ կողմերից մեկը՝ Հայաստանն, ի դեմս Կառավարության, միակողմանի չի կատարում զինծառայողների ծնողների հանդեպ ստանձնած պարտավորությունը՝ նրանց դադարեցրել է անվճար բուժօգնություն տրամադրել: Այս իմաստով, ի՞նչ կլինի, եթե զինծառայողները ևս դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Չէ՞ որ պարտավորությունները երկուստեք են: Եվ, եթե զինծառայողները դադարեցնեն կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն, ապա Հայաստանն այլևս գոյություն չի ունենա: Ոչ Նոր Հայաստան, ոչ էլ՝ Հին: Նույնիսկ մարդ չի մնա, որ պարգևավճար ստանա»:

«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
5318:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
7818:36
«Ապագայում օտարերկրյա պետության կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին կարող է զրկվել քաղաքացիությունից և այդ պետության պահանջով արտահանձնվել»․ Էդմոն Մարուքյան
6118:00
«Մի մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից»․ Արգիշտի Կիվիրյան
8417:12
«Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը»․ Հակոբ Բադալյան
8516:30
««Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրը զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից»․ Վահե Հովհաննիսյան
8716:24
«Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան
8516:12
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ ու ՄԻԵԴ
9015:24