«Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, անկման աճն է». Բաբկեն Հարությունյան

551
Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 00:12
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը. «Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի բաժնում այս տարի 1 ուսանող է ընդունվել(4 տարի առաջ էլ էր 1 հոգի ընդունվել) ԵՊՀ-ի Քիմիայում՝ 2, աշխարհագրականում՝ 3, մի շարք բաժիններում էլ՝ 0։ Այս տարի նախորդի համեմատ ընդունվողների թիվը պակասել է մոտ 1500-ով և կազմել 7000-ից քիչ ավել։ Հասկանո՞ւմ ենք չէ, որ տարեկան 1 ուսուցիչ պատրաստելը, 2 և 3 քիմիկ ու աշխարհագրագետ, տասնյակ մասնագիտությունների գծով էլ մասնագետներ չպատրաստելը, քանի որ նույնիսկ 1 հոգի չի դիմել պետական բուհ, ինչ աղետալի հետևանքներ է ունենալու։ Չենք հասկանում, որ հասկանայինք, այս օրվան չէինք հասնի։ Մեր երկրում միակ բանը, որ կայուն աճ է գրանցում, դա անկման կամ ավելի ճիշտ՝ կործանման տեմպի աճն է»։
Աղբյուրը` Բաբկեն Հարությունյան

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
29828.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
29028.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
38027.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
38327.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
36726.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
136424.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
312619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
99718.08.2026, 18:36