«Ադրբեջանը հսկում է Սիսիանի շրջանի բոլոր տարածքները՝ ուղիղ տեսանելիության ռեժիմով». պահեստազորի սպա

Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում պատմել է Ադրբեջանի կողմից հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին․ «Սիսիանի ազգաբնակչությունը՝ հատկապես կանայք ու երեխաները լքել են քաղաքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ադրբեջանցիները գտնվում են քաղաքից 6 կմ, իսկ մայրուղուց՝ 4 կմ հեռավորության վրա: Դպրոցները, մանկապարտեզները չեն աշխատում, քաղաքում են միայն այն տղամարդիկ, որոնք մնացել են պաշտպանելու հայրենիքը և այն կանայք, որոնց երեխաները, ամուսինները սահմանում են»:
Պահեստազորի սպայի խոսքով՝ ադրբեջանցիները Իշխանասարի գագաթից ամբողջությամբ դիտում են Սիսիան քաղաքը. «Այն, որ ժամանակին Նիկոլը հայտարարեց, որ այդ սարերը մեզ պետք չեն, այդ սարերը ամբողջությամբ թշնամու հսկողության տակ են, Ադրբեջանը հսկում է Սիսիանի շրջանի բոլոր տարածքները՝ ուղիղ տեսանելիության ռեժիմով: Այդ սարերը կարևոր ստրատեգիական նշանակություն ունեին, դրանք էին մեզ պահում»:
Շարունակելով խոսքը՝ Վ. Հովհաննիսյանն ասել է. «Օդը ամբողջությամբ լցված է բայրաքթարներով, դու ոչինչ չես կարող անել, նկարահանում են ամեն ինչ, ոչ մի ռազմական գաղտնիք այլևս ՀՀ-ում չկա: Ամեն ինչ կախված է Նիկոլից, բայց ինքը ոչինչ չի անում, բոլորը հասկանում են, որ այս վերջին պատերազմն էլ էր պայմանավորված: Իսկ տեղի իշխանականները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով են զբաղված»:

«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան (տեսանյութ)
1513:00
«ԵՄ-ն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի անդամակցության համար ճանապարհային քարտեզներ է մշակում»․ #Politico
14311:12
«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
7010:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
7810:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
17909:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
18309:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
235Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
175Երեկ, 09:18