Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան

«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան
43
Այսօր, 13:00

«ՀՀ իշխանությունների ներկայիս քաղաքականության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես ասած, խաղաղության հաստատումն է և Արցախի հարցի՝ այլևս գոյություն չունենալը, որն անընդունելի է»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Մենք չեն կարող հակադրել խաղությունը Արցախի և արցախցիների իրավունքներին։ Խաղաղությունը, տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի անվտանգության ապահովումը մեզ համար կենսական նշանություն ունեցող հարցեր են, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական և քաղաքական հիշողության վերացման, ժողովրդի իրավունքների լռեցման, բռնի տեղահանված մարդկանց խնդիրները միայն սոցիալական հարցերի վերածելու միջոցով։ Արցախահայությունն այսօր Հայաստանում է, բայց նրանց քաղաքական հարցը դրանով չի վերացել, մենք պետք է պատասխանենք մեկ կարևոր հարցի․ եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահանջները, արդյո՞ք մենք իրավունք ունենք այդ հարցը թողնել քաղաքական վակուումի մեջ․ իմ համոզմաբ՝ ոչ»,- նշել է արցախցի գործիչը։

«Եթե ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները»․ Դավիթ Գալստյան