«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը․
• Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով՝ առնվազն 15 րոպե։ Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։
• Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև կատաղության դեմ իմունոգլոբուլին։
Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր
• Կատաղության կլինիկական ախտանշաններն ի հայտ գալուց հետո, այն գրեթե միշտ ավարտվում է մահվան ելքով։
• Կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։
• Հետևաբար, պատվաստումները ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։
Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը
• Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթները թքոտելու միջոցով։
• Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։
Հետևաբար՝
Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում անմիջապես դիմեք բժշկական օգնության։
Կատաղություն հիվանդությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին բժշկին դիմելու և նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսը ստանալու դեպքում։
Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով:
Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում.
-Երեխաների համար՝
Արաբկիր ԲՀ
Սուրբ Աստվածամայր ԲԿ
Ուիգմոր Կանանց և երեխաների հիվանդանոց
Մուրացան ՀՀ
ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ
-Մեծահասակների համար՝
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Արմենիա ԲԿ
Էրեբունի ԲԿ
Աստղիկ ԲԿ
Շենգավիթ ԲԿ
«Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ մարզերում գործող ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպություններ։ Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը»։

Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
125Երեկ, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
156Երեկ, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
20615.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
49512.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
71609.10.2026, 11:12
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
83205.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
83905.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
93603.10.2026, 12:18