«Այս պահին հրաժարական տալ նրան թույլ չեն տա». Դավիթ Ալավերդյան
![]() 312 Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 19:13 Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի տեղեկություններով՝ սեղանին կա Ադրբեջանի հետ խաղաղության երկու պայմանագիր, որոնք ոչ միայն իրար չեն կրկնում, այլև երբեմն հակասում են։ Այսպես, Պուտինի առաջարկած փաստաթղթում Արցախի հարցի լուծումն առաջարկվում է թողնել ապագային, մինչդեռ Շառլ Միշելն առաջարկում է փաթեթային լուծում, որի դիմաց ԵՄ-ն պատրաստ է առատորեն ֆինանսավորել տարածաշրջանային հաղորդակցությունը։ Մինչ ռուսներն առաջարկում են մեկ ճանապարհ բացել, որը կվերահսկեն հենց իրենք, եվրոպացիք խորհուրդ են տալիս բացել բոլորը։ Ենթադրում եմ, որ Փաշինյանն իր ոճի մեջ երկուսին էլ խոստացել է ստորագրել փաստաթուղթը, բայց շատ շուտով, եթե ոչ առաջիկա օրերին, ստիպված է լինելու ընտրել դրանցից մեկը։ Դատելով Ջերմուկի դեպքերից՝ խաղեր տալու, խուսանավելու տարբերակներն արդեն սպառված են։ Ըստ իս՝ այս պահին հրաժարական տալ նրան թույլ չեն տա։ Պատին են դեմ տվել։ Պետք է ստորագրի, նոր գնա։ Թոմ դե Վաալի ելույթը՝ մեկնաբանություններում»: Աղբյուրը` Դավիթ Ալավերդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
