Շմոլ գազից թունավորումների պատկերը Հայաստանում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է. ««Հերացի» վերլուծականը շարունակում է անդրադառնալ արդի առողջապահական հիմնախնդիրների լուսաբանմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության պահպանման համար: Ջեռուցման շրջանի մեկնարկին ընդառաջ ուսումնասիրության է ենթարկվել շմոլ գազով թունավորումների պատկերը Հայաստանում:
Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (CO) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գործնականում ցանկացած նյութի այրման ընթացքում, որը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման համար:
Թունավորման դեպքերը հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության և/կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքավորումների և համակարգերի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։
Ըստ 2022 թվականի առաջին վեց ամիսների վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գրանցվել է շմոլ գազից թունավորման 399 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով: Ըստ 2020 և 2021 թվակականների նույն ժամանակահատվածի տվյալների համաձայն՝ շմոլ գազից թունավորումների թիվը եղել է համապատասխանաբար՝ 341, որից 4-ը մահվան ելքով, և 444, որից 2-ը մահվան ելքով:
Շմոլ գազից թունավորման դեպքերը տարածված են նաև երեխաների շրջանում, որոնք որպես կանոն սպասարկվում են ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մասնագիտացված «Թունաբանության և մանկական վերակենդանացման» կլինիկայում, որը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակչությանը:
Ցուցանիշների վերլուծությունը վկայում է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրը 2020 և 2021 թվականներին բժշկական օգնություն է ցուցաբերել շմոլ գազից թունավորված համապատասխանաբար 104 (62-ը Երևանից, 42 մարզերից) և 124 (68 Երևանից և 56 մարզերից) պացիենտներին, իսկ 2022 թվականի 9 ամիսների տվյալների համաձայն՝ արդեն սպասարկվել է 63 պացիենտ:
Հարկ է նշել, որ շմոլ գազից թունավորումների արդյունավետ բուժման համար լայնորեն կիրառվում է բարոթերապիան, որի հանրապետությունում եզակի մանկական ծառայությունը ներդրվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021 թվականի դեկտեմբերին:
Հարկ է նշել, որ ծառայությունը մատուցվում է ժամանակակից սարքավորումով, արտերկրում վերապատրաստված մասնագետի կողմից: Այն մեծապես նպաստում է նաև շմոլ գազից թունավորված պացիենտների առողջության վերականգմանը՝ նշանակալի կրճատելով բուժման տևողությունը և բարձրցնելով բուժման արդյունավետությունը: Հաշվետու ժամանակահատվածում արդեն իսկ իրականացվել է 60 բարոթերապիայի սեանս:
Հիշեցնում ենք, որ շմոլ գազից թունավորման առավել տարածված ախտանշաններն են՝ գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, ցնցումներ, հնարավոր է գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։
Սիրելի քաղաքացիներ, ուշադրությունը կենցաղում օգտագործվող վառարանների և գազօջախների սպասարկմանը, հետևողականությունը և անվտանգության կանոնների պահպանումը կարող է էապես նվազեցնել պատահարնների հավանականությունը»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
54516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
79513.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93911.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
99209.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
97409.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
116006.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
120905.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
280604.11.2026, 23:31