Փաշինյանը հարցաքննվել է
![]() 692 Ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ., 12:18 Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնել են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003-ի Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022-ի մայիսի 4-ից շարունակվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում։ Վարչությանն պետ Ռաֆայել Վարդանյանի պատասխանի մեջ նշվում է՝ այս վարույթի շրջանակներում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը որպես վկա։ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհվածների հարազատները, որոնք ամիսներ առաջ՝ ապրիլից տարբեր բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև։ Նրանք պահանջում էին հարցաքննել և մեղադրյալ ներգրավել վարչապետ Փաշինյանին։ Թե կոնկերտ, երբ է Փաշինյանը հարցաքննվել, Քյարամյանի ղեկավարած կառույցը չի մանրամասնել, չի նշել նաև, թե արդյո՞ք սրան կարող է հետևել զինվորների հարազատների մյուս պահանջի կատարումը՝ Փաշինյանին մեղադրանք ներկայացնել պատերազմական հանցագործության համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
3915:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
5815:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6614:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
7614:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
7914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8213:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
10713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
12412:48
