«Հարցը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին». Գևորգ Գրիգորյան

Օրեր առաջ բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին լինելու ենք Ազգային ժողովի մոտ և նամակներ ենք հանձնելու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ԱԺ նախագահին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով»:
Ակցիան մեկնարկել է: Այս պահին լրագրողների հարցերին է պատասխանում Գևորգ Գրիգորյանը: «Ուզում ենք, որ ապահովագրական համակարգը գործի, բայց արդյունավետ գործի, չոտնահարվեն բուժաշխատողների շահերը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Մեր պահանջն է, որպեսզի փոխեն վճարման կարգը, նվազագույն շեմը փոփոխեն, բուժաշխատողի վարձատրման մեխանիզմը վերահաշվարկեն, և թող աշխատի ապահովագրական համակարգը, դա իրոք հարց է լուծելու մեր երկրի բնակիչների համար, ուղղակի էդ հարցը պետք է լուծվի պետության կողմից, ոչ թե բուժաշխատողների հաշվին»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
174Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
50313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
76211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
229304.11.2026, 23:31