«Լարված իրավիճակ՝ Իրանի քրդաբնակ շրջաններում». Տիգրան Դավուդյան
![]() 262 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 09:06 Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Լարված իրավիճակ Իրանի քրդաբնակ որոշ շրջաններում. Իրանի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն քրդաբնակ Մահաբադ և Փիրանշահր քաղաքներում վերջին ցույցերի ընթացքում սպանվել են քաղաքացիներ և իրավապահ մարմնի անդամներ։ Իսլամական Հեղափոխության Պահակազորը ջոկատներ է ուղարկել տեղի ոստիկաններին օգնելու համար. Մահաբադում երևում են նաև քաղաքացիական պաշտպանության դիրքեր։ Մահաբադը Իրանի Քրդստանի 1946 թվականի ինքնավարության մայրաքաղաքն է եղել։ 1947 թվականին Իրանի արքայի զորքի կողմից այս քաղաքում կախաղան բարձրացվեց Ինքնավար Հանրապետության առաջնորդ՝ Մուհամեդ Ղազին։ Իսլամական պետությունը ևս 1992 թվականին Գերմանիայում կազմակերպեց Իրանի քուրդերի առաջնորդ Ղասեմլուի սպանությունը։ Իրանի քուրդերը իսլամ սյուննի են, ձգտում են ինքնավարության և Իսլամական պետության 43֊ամյա պատմության ընթացքում միշտ էլ խնդիրներ են ունեցել կենտրոնական իշխանության հետ։ Իրանի վերջին ցույցերը ծայր առան երկու ամիս առաջ, երբ մի քրդուհի Թեհրան կատարած այցելության ժամանակ կալանվեց գլխաշորի պատճառով և մահացավ «Բարոյականության Ոստիկանության» քաղաքացիների պահպանման վայրում։ Իսլամական պետությունը ցույցերի հրահրման համար մեղադրում է նաև Իրանի քրդական կուսակցություններին, որոնք զինված են և գրասենյակներ ունեն Իրաքի Ինքնավար Քրդստանում։ Իրանը վերջերս երեք անգամ հրթիռակոծել է Իրանի քուրդ զինյալների ճամբարները»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |

Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
3915:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
5815:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6614:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
7614:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
7914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8213:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
10713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
12412:48
