«Գյումրիում այսօր 479 ընտանիք զրկվել է նպաստից». Նարեկ Միրզոյան

Գյումրի համայնքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից սոսկ այն պատճառով, որ կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացել էր կենսաթոշակները։ Նպաստառուները փոստային բաժանմունքում անակնկալի են եկել այն փաստից, որ իրենց անունը բացակայում է նպաստառուների ցուցակից։ Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են էլ ավելի ծայրահեղ վիճակում, 3000 դրամի բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքներին զրկել են առնվազն 18000 ՀՀ դրամից, որը ծայրահեղ աղքատության պայմաններում, ձմռան շեմին անելանելի դրության մեջ է դրել 100-ավոր անապահով ընտանիքների։
Հետաքրքիր է ի՞նչ է մտածում գործող իշխանությունը, որի կործանարար գործունեության արդյունքում միայն Գյումրիում 100-ավոր ընտանիքներ զրկվել են նպաստներից։
Ակնկալում եմ լրատվամիջոցների ու պատկան մարմինների հրատապ արձագանքը՝ անչափ կարևոր այս խնդիրը բարձրաձայնելու և խնդրին լուծում տալու համար»։

Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
3918:01
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
3317:54
«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան
4517:48
ԱՄՆ ԶՈՒ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք (տեսանյութ)
4117:36
«Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան
4517:24
«Ռիմանի հիպոթեզը ապացուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան
8016:42
«Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան
6616:30
«Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան
7616:00