Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան

«Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան
53
Այսօր, 16:42

ԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԻՄԱՆԻ ՀԻՊՈԹԵԶԸ ԱՊԱՑՈւՑՎԵՑ
Քանի որ մաթեմատիկայի ֆունդամենտալ խնդիրներից մեկը՝ Ռիմանի հիպոթեզն ապացուցվեց Անթրոփիքի արհեստական բանականության օգնությամբ, ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը՝ այն ներառել «ազգային նշաձողերի» ցանկում:
Մյուս կողմից, առիթ էր, որ ևս մեկ անգամ հայացք գցեի այդ «նշաձողերին» ու նկատեի, որ Փաշինյանը կամաց-կամաց ինքը հերթով իր հռչակած նշաձողերը ցանկից հանում է:
Արցախը, որ Հայաստան էր և վերջ, այլևս գիտենք ուր է:
Բանակը առաջատար 20-յակում հայտնվելուց առաջ ջախջախվեց Ադրբեջանի կողմից:
Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը դառնալու ճանապարհին ստացանք մի երկիր, որում ամենաաարդյունավետ կերպով անկաշկանդ գործում են 10-ից ավելի օտար հետախուզական ծառայություններ:
Կրթության մակարդակով, ըստ PISA-ի, արդեն Եվրոպայում դարձել ենք առաջինը տակից:
Բայց չհուսահատվեք,
ֆուտբոլի բնագավառում դեռ կան փայլուն հեռանկարներ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան