Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց

«ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց
29
Այսօր, 15:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի հարթակում հրապարակել է այս լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ:
ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին- Սի- Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի:
Իհարկե, եռյակի պատմական հանդիպումը ռացիոնալ քննարկումների միջավայր է ստեղծել համաշխարհային փորձագիտական, քաղաքական շրջանակներում, սակայն Հայաստանում կա կոնկրետ մի շրջանակ, որը շարունակում է «հպարտորեն» խոսել Ռուսաստանի իբրև թե միջազգային մեկուսացման և մոտալուտ պարտության մասին:
Էս իռացիոնալ շրջանակն առնվազն 2022-ից դարձավ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության սնուցողը՝ նախապատրաստելով Արցախի կործանումը, հիմա էլ՝ խաղադրույքը կատարելով Հայաստանի վրա»: