Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան

«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան
41
Այսօր, 17:48

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ էժանագին է կանանց անունները շահարկելն ու նրանց ներքաշելը միջանձնային դրսևորմամբ քաղաքական կրակահերթում. ընդ որում՝ դա էլ է ըստ էության թիրախավորում, որի դեմ ԻԲՐ պայքարող թե՛ ՔՊ ղեկավարը, թե՛ ՀԱԿ ղեկավարի տեղակալը միմյանցից չեն տարբերվում։
Հուսով եմ՝ թեմային բացառապես իրենց ամուսինների պատճառով ներքաշված կանայք բացատրական աշխատանքներ կտանեն իրենց վայ-լիբերալ ամուսինների հետ։
Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելը ու վկայակոչելը, դա սրբապղծություն է»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան