Էրդողանը Պուտինից աջակցություն է խնդրել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցություն է խնդրել Սիրիայի հետ սահմանը պաշտպանելու հարցում:
Նա նշել է, որ Թուրքիան ահաբեկչական սպառնալիքի տակ է։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկից թույլտվություն խնդրել այս սպառնալիքը վերացնելու համար»,- հավելել է նա։ Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Մոսկվայի և Անկարայի միջև «որոշակի նրբերանգների և տարաձայնությունների» առկայության մասին՝ կապված Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի իրագործման հետ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների «բարեկամական բնույթը» հնարավորություն է տալիս բաց և կառուցողականորեն քննարկել դրանք, հաղորդում է Radiotochka NSN թելեգրամ- ալիքը։

«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
2820:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
4019:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
6418:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
9318:36
«Ապագայում օտարերկրյա պետության կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին կարող է զրկվել քաղաքացիությունից և այդ պետության պահանջով արտահանձնվել»․ Էդմոն Մարուքյան
6818:00
«Մի մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից»․ Արգիշտի Կիվիրյան
9117:12
«Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը»․ Հակոբ Բադալյան
8916:30
««Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրը զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից»․ Վահե Հովհաննիսյան
9016:24