«Լայնորեն շրջանառվում է Հուլուսի Աքարի` թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ երեկոյից լայնորեն շրջանառվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը, որտեղ նա բառացի ասում է. «Մենք ադրբեջանական արդար դատի կողքին ենք՝ ներառյալ «Զանգեզուրի միջանցքը»՝ հավելելով, որ Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում են մեծածավալ զորավարժությունների համար:
Այս հայտարարությունը մի փոքր խեղաթյուրված է տարածվել, բայց էությունը դրանից չի փոխվում: Իսկապես, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ավելին՝ Թուրքիան հենց Ադրբեջանն է ու «ադրբեջանական դատ» կոչվածը ոչ այլ ինչ է, քանի Թուրքիայի քաղաքական նախագիծը, որի մի դրվագը այսպես կոչված միջանցքն է: Միջանցքը ստանալուն հաջորդելու է նոր հանգրվան՝ Սյունիքի հայաթափում և գրավում: Ցանկալի է չսպասել, որ այս հանգրվանի մասին էլ Թուրքիայում որպես կատարված փաստ խոսեն, նոր այն դառնա մեր մտահոգության առարկան:
Արցախը 5 օր է՝ շարունակում է շրջափակված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»:

«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
2820:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
4019:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
6418:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
9318:36
«Ապագայում օտարերկրյա պետության կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացին կարող է զրկվել քաղաքացիությունից և այդ պետության պահանջով արտահանձնվել»․ Էդմոն Մարուքյան
6818:00
«Մի մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից»․ Արգիշտի Կիվիրյան
9117:12
«Ընդդիմությունն առնվազն խառնել է խաղաքարտերը»․ Հակոբ Բադալյան
8916:30
««Արհեստական բարոյականությունը» մեր միջավայրը զրկում է մարդկային դեմքից ու մարդկային որակներից»․ Վահե Հովհաննիսյան
9016:24