Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ցանկանում եմ դիմել Մայր Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին». Արցախի թեմի առաջնորդ

«Ցանկանում եմ դիմել Մայր Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին». Արցախի թեմի առաջնորդ
213
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 14:18

«Հավաքվել ենք այստեղ՝ առաջին հերթին ինքներս մեզ, ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը և կարող ենք արձանագրել, որ այս հարցում հաջողել ենք»,- Ստեփանակերտի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Ինչպե՞ս պետք է լինի մեր ազգի փրկությունը. այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ փնտրելու, բայց այս ամենն ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ տա գործնական ու շոշափելի քայլերի»,- ասաց նա: Նրա խոսքով՝ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթեինք, այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: «Ցանկանում եմ դիմել Մայր Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին. վերադարձե՛ք Արցախ ու տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին: Արցախում, նախքան պատերազմը, եթե ունենային առնվազն կես մլն հայություն, 2020թ. պատերազմի ժամանակ կունենայինք լրիվ այլ պատկեր»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը: