Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան

«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
97
Այսօր, 16:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը».
Մարդիկ իրենց աշխատավայր հասնելու և աշխատավայրից տուն վերադառնալու համար համախառն ծախսում են գրեթե այնքան ժամանակ, որքան աշխատանքային ժամանակն ինքնին: Տրանսպորտին կանգառներում երկար սպասելուց բացի, նրանք դրա մեջ տեղավորվում են մի կերպ, ինչի հետևանքով տուն վերադառալիս կամ աշխատանքի գնալիս հոգնում են ավելի՝ ընդ որում թե հոգեպես, բարոյապես, թե ֆիզիկապես, քան բուն աշխատանքի ընթացքում:
Ու այդ ամենի պայմաններում, երկրի վարչապետը հանրությանն «ավետում» է, թե Երևանի 42 կանգառասրահներում տեղադրել են էլեկտրոնային չվացուցակ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան