«Նրանց ընտանիքները չպետք է վերադառնան գյուղ». պեմզաշենցի ընտանիքի հայր
![]() 239 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 18:36 Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործի նախաքննությունից տուժող կողմը առայժմ դժգոհություններ չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը։ Սևակ Մելիքսեթյանը պատմեց, որ վարույթով երկու մեղադրյալներ Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի հետ շփում ունեցել է՝ որպես համագյուղացի։ «Հոգեկան խնդիրներ ունի՞ Վրույրը, թե՞ ոչ, դեռ պետք է փորձաքննությունն ապացուցի։ Մեր երկրում շատերն են այդ հիմնավորմամբ ազատվում բանակից, բայց հոգեկան խնդիրներ չեն ունենում։ Եթե ինքը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպե՞ս է ամուսնացել, երեք երեխա ունեցե՞լ։ Ես չեմ հավատում, որ հոգեկան հիվանդ մարդը կարող է նման հանցագործություն անել, երեխաների սպանել»,- նշեց նա։ Սևակ Մելիքսեթյանը պատմեց, որ մեղադրյալներից ոչ մեկի ընտանիքից իր հետ կապ չեն հաստատել. «Իրենք գյուղում չեն. մնան գյուղում ի՞նչ անեն, ինչպե՞ս ապրեն, պետք է հասկանան, որ չեն կարող։ Իրենք չպետք է պատկերացնեն իրենց վերադարձը գյուղ։ Ես ինչպե՞ս կարող եմ հանգիստ ապրել, եթե գիտեմ, որ մի քանի տուն այն կողմ մարդասպանի ընտանիքն է»,- ասաց Մելիքսեթյանը։ Սևակ Մելիքսեթյանը հիշում է՝ ընտանիքի հետ վերջին անգամ կապվել էր ողբերգական սպանության օրը՝ երեկոյան․ «Սովորական տրամադրություն ունեին, ի՞նչ իմանայինք՝ ինչ է մեզ սպասվում»։ Նշենք, որ ողբերգությունից մեկուկես ամիս անց էլ ոստիկանները շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել թե տուժողի, թե կասկածյալների տների մոտ։ |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
