«Ադրբեջանական քարոզչադաշտը լծված է «վերադարձի հայեցակարգի» մշակմամբ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 389 Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 22:30 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ երբ Ալիևն ասում է «պետք է հայեցակարգ մշակենք վերադառնալու դեպի Արևմտյան Ադրբեջան», նա նկատի ունի ՀՀ–ի՝ ոչ միայն Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերն ու մայրաքաղաք Երևանը, այլ ամբողջ ՀՀ–ն՝ ներառյալ Լոռիի, Շիրակի ու անգամ Կոտայքի մարզերը: Այժմ ադրբեջանական քարոզչադաշտը լծված է «վերադարձի հայեցակարգի» մշակմամբ: Նրանց լրատվամիջոցները հրապարակում են շինծու բնաչության թվաքանակ, լուսանկարներ: Մեջլիսի պատգամավորները ոգևորված խոսում են, որ «սա 44-օրյա պատերազմից հետո Ալիևի հաջորդ մեծ ձեռքբերումն է լինելու»: Մի խոսքով, իջեցվել է հրահանգ, կատարվում է աշխատանք: Որքան էլ անհեթեթ է թվում այս ամենը, բայց ցավոք, նման հարևան ունենք՝ ծավալապաշտ, հայատյաց ու ռազմատենչ: Ուստի պետք է մեր անելիքները հասկանանք, ոչ թե անհեթեթ բաներ քննարկենք: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
3915:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
5815:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
6614:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
7614:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
7914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8213:54
«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
10713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
12412:48
