Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Լոս Անջելեսում հանուն Արցախի փրկության ավտոերթ կանցկացվի

Լոս Անջելեսում հանուն Արցախի փրկության ավտոերթ կանցկացվի
234
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 17:54

ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշի հիմնած ասոցիացիայի կողմից Լոս Անջելեսում՝ հանուն Արցախի փրկության ավտոերթ կանցկացվի։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դոնալդ Վիլսոն Բուշը։

Ավտոերթը կանցկացվի հունվարի 11-ին՝ տեղի ժամանակով 14։30-ին։ Հանուն Արցախի փրկության ավտոերթը կմեկնարկի Լոս Անջելեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից։