Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են․ «Ժողովուրդ»

Կենսաթոշակ ստանալու նոր կարգը՝ գլխացավանք․ բանկերի մոտ հերթեր են․ «Ժողովուրդ»
264
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 09:36

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կենսաթոշակն անկանխիկ ստանալու կարգը մեծ գլխացավանք է առաջացրել թոշակառուների մոտ: Երեկ այդ պատճառով հայաստանյան բանկերում մեծ ու երկար հերթեր էին. թոշակառուները փորձում էին քարտեր հանել: Նշենք, որ թոշակառուների մեծ մասը դեռ չի հասցրել ընտրել թոշակ վճարող կազմակերպությունը, այդ իսկ պատճառով երեկ տեղեկացանք, որ հատկապես մարզային բանկերում, հերթեր էին գոյացել:

Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանի հազար և ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչև 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, թոշակը ստանում են անկանխիկ եղանակով՝ քարտով։ Բացի այս, մեկ այլ խնդիր ևս. Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում ապրող թոշակառուն հնարավորություն չունի քարտով առևտուր անել կամ կանխիկացնել գումար, այդ նպատակով նա ստպված է լրացուցիչ գումար ծախսել՝ հասնելու մոտ գտնվող քաղաք»:

Մանրամասները՝ թերթի համարում: