Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Աթաթուրքի նպատակն էր Հայաստանի բոլոր տնտեսական արտերիաները կապել Թուրքիայի հետ». Արա Պողոսյան

«Աթաթուրքի նպատակն էր Հայաստանի բոլոր տնտեսական արտերիաները կապել Թուրքիայի հետ». Արա Պողոսյան
322
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Դեռ Քեմալ Աթաթուրքի և իր կաբինետի նպատակն էր, Հայաստանի բոլոր տնտեսական արտերիաները կապել Թուրքիայի հետ, որով և Թուրքիան կստանար Հայաստանն ուզած պահին խեղդելու գործիք։
Իսկ Թուրքիայի հետ դիվանագիտական խաղերն առանց զենքով ապահովագրման, որպես կանոն՝ ավարտվում են երկու ձև՝ սիրիական կամ լավագույն դեպքում՝ վրացական։ Վրացական ձևով կվարվեն, եթե հլու և հնազանդ ենթարկվեք նրանց կամքին։
Եթե կարծում եք, թե մանր ժուլիկությամբ դիվանագիտություն եք խաղալու, ապա չարաչար սխալվում եք։
Հուսամ՝ ոմանք իրենց կգտնեն Աթաթուրքի գործակիցների ցանկում»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան