Արհեստական բանականությունը կարող է փոխարինել հարյուր միլիոնավոր աշխատողների ամբողջ աշխարհում

CNBC News-ը հայտնում է, որ խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի վերլուծաբանները կարծում են, որ արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաներ օգտագործող ապրանքները կարող են շուրջ 300 միլիոն աշխատակցի գործազուրկ դարձնել ամբողջ աշխարհում։
Միևնույն ժամանակ, արհեստական բանականությունը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, ինչի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն կարող է ավելանալ 7%:
Այն կկարողանա կատարել վարչական անձնակազմի աշխատանքի 46%-ը, իրավաբանների առաջադրանքների 44%-ը և փոխարինել ինժեներների ու ճարտարապետների 37%-ին։
Բացի այդ, արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է ավտոմատացնել սոցիոլոգների, ֆինանսիստների ու գործարարների կատարած աշխատանքի մեկ երրորդը։ Բոլոր փոփոխություններից ամենաքիչը կազդեն ֆիզիկական աշխատանքի վրա: Շինարարության, մաքրման, բնական ռեսուրսների արդյունահանման և վերանորոգման աշխատանքներում արհեստական բանականությունը չի փոխարինի մարդկանց։
Ընդհանուր առմամբ, ըստ վերլուծաբանների, ամբողջ աշխատանքի մոտ մեկ քառորդը կարող է ավտոմատացվել ԱՄՆ-ում, մի փոքր ավելի քիչ՝ Եվրոպայում՝ 24%։ Ամենից շատ, նրանց կարծիքով, փոփոխությունները կազդեն Հոնկոնգի, Ճապոնիայի, Շվեդիայի և Իսրայելի վրա։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
296420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
197320.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
224418.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
226117.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
339217.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
245713.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
259111.10.2026, 23:42