Մարիամ Փաշինյանը հոր չափ վաստակում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, հորից ընդամենը 2 մլն դրամով պակաս, ամսական 908 հազար դրամ՝ «Սերժի թվերի» նախարարի աշխատավարձ։
Աշոտ Փաշինյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2022-ի սկզբին ունեցել է ընդամենը 3 հազար 200 դրամ, որն էլ կազմել է միակ եկամուտը ողջ 2022թ․ ընթացքում։ Տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 0 դրամ։ Աշոտ Փաշինյանը որևէ տեղում չի աշխատում, վարձատրություն չի ստացել, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որդին կավագործ բանվոր է աշխատել։ Հավանաբար, այդ 3 հազար 200 դրամն է վաստակել։ Իսկ 2021-ին Աշոտ Փաշինյանն աշխատել և գումար էր վաստակել․ 1100 դոլար ստացել էր Webiz Georgia վրացական կազմակերպությունից, 67 հազար դրամ՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից, 170 հազար դրամ՝ «Ակոտեկ» ՍՊԸ-ից, որի մասին բաց աղբյուրներում տեղեկություն չգտանք։
Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության իրավունքով երկու բնակարան ունի՝ իրենց Երրորդ մասի տունն ու ևս մեկ բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, 3 հատ մեքենա՝ «Նիսան», «Ռենո» և «ՎԱԶ» մակնիշների։ 2022-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 90 հազար դրամ, թեև 1 մլն 757 հազար դրամ ստացել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից, 3 մլն 910 հազար դրամ էլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, այսինքն՝ «Հայկական ժամանակից»»:

«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
88Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
84Երեկ, 20:30
«Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ». Մեսրոպ Առաքելյան
82Երեկ, 16:06
«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
81Երեկ, 14:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
104Երեկ, 14:42
«Իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում, մյուսով՝ ինքն առաջինը խախտում այն»․ Արմեն Հովասափյան
72Երեկ, 14:12
«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան
75Երեկ, 11:00
«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
89Երեկ, 09:42