Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի

Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
281
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 19:36

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ՝ ավելի անվտանգ վայր: Ըստ մամուլի հրապարակումների, ամենահավանական նոր վայրն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

Տեղեկությունը ճշտելու համար «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատեր և «ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգս»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, վերջինս նշել է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Հիշեցնենք, որ Երասխում (Արարատի մարզ) հայ-ամերիկյան գործարան է կառուցվում, որում նախատեսվում է ներդնել 70 մլն դոլար:

Ավելի վաղ Ադրբեջանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որում նրանք բողոքում էին գործարանի կառուցման համար: