Արդյոք Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրը կփոխվի
![]() 277 Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 17:54 «Սպուտնիկ Արմենիա»-ն գրել էր, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ՝ ավելի անվտանգ վայր և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում չի հերքել լուրը, ասել է՝ քննարկում են․ «Չունեմ մեկնաբանություն, երբ հաստատվի՝ հայտարարություն կանենք, քննարկում ենք բոլոր հնարավոր սցենարները»,- ասել է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հուլիսի 20-ին գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունն էլ բազմիցս հայտարարել էր, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Մետաղաձուլական գործարանը պարբերաբար հայտնվում էր ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում և աշխատակիցները ստիպված էին լինում դադարեցնել շինաշխատանքները։ Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանի նպատակը իրենց վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է, որովհետև գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսապես հզորանա։ Ի հեճուկս այս ամենի՝ Հակոբյանը հայտարարում էր, որ որոշումը չեն փոխելու և գործարանը կառուցվելու է հենց Երասխում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
