Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդները երկու ամիս տնային կալանքի կենթարկվեն

Բլոգեր Յուլիա Ֆինեսի գործով ձերբակալված Գևորգ Մելքոնյանը և Գուրգեն Մխիթարյանը դատարանի որոշմամբ արժանացան երկու ամիս տնային կալանքի: Ըստ որոշ ԶԼՄ-ների, Գևորգ Մելքոնյանը նաև կվճարի գրավ՝ 1 միլիոն դրամի չափով:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում ՌԴ 2 քաղաքացիներ խուլիգանություն էին կատարել՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով։ Բլոգերների քայլերին հետևել էր հայ երիտասարդների կողմից ծրագրված «պատիժը»։ Ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ Ֆինեսին «պատժած» երիտասարդներից Գևորգ Մելքոնյանը խոստովանում է, որ ինքն է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին և որ չի զղջում դրա համար, ավելին՝ գիտակցել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ տեսանյութի հրապարակումը։

«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
8301:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
5300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
4800:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
95Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
68Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
68Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
118Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 15:24