Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Հիմա ՀՀ-ում ավելի շատ բնակարաններ ենք կառուցում, քան Խորհրդային միության ժամանակաշրջանում». Նիկոլ Փաշինյան

«Հիմա ՀՀ-ում ավելի շատ բնակարաններ ենք կառուցում, քան Խորհրդային միության ժամանակաշրջանում». Նիկոլ Փաշինյան
24
Այսօր, 17:54

«Հայաստանի քաղաքացիների շրջանում շատ լուրջ կարոտախտ կար խորհրդային շրջանի նկատմամբ: Ինչո՞ւ, քանի որ անկախության ձեռքբերումից հետո մարդիկ տեսան, որ չկան կապիտալ ծախսեր, որ չկա ենթակառուցվածք կատարելագործելու, բարելավելու գործընթաց»,- այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ավետիսն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, քան Խորհրդային Միության ժամանակաշրջանում, մենք ներդրումներ ենք անում ենթակառուցվածքի մեջ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում, մենք կառուցում ենք դպրոցներ, մանկապարտեզներ՝ ավելի շատ, քան Խորհրդային Միությունում, և հիմա շատ կարևոր է ավելի ուժեղ արդյունք ունենալ, քան ունեինք Խորհրդային ժամանակում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով՝ հիմա առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից։

«Հիմա ՀՀ-ում ավելի շատ բնակարաններ ենք կառուցում, քան Խորհրդային միությունում էր». Նիկոլ Փաշինյա