Մարզերում ձյուն է, բուք. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
![]() 327 Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 00:48 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները (միակողմանի), Դիլիջանի թունելը, Չիվա և Երասխ գյուղերից դեպի Տիգրանաշենի ոլորաններ (բուք է), Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Աղվանի-Տաթև (բուք է), Կապան-Սիսիան-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Ծիլքար-Ապարան (բուք է), Մարալիկ-Լանջիկ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները դժվարանցանելի են: Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» և Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Թալին, Դիլիջան, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Սարավան-Գորայք-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց (տեսանյութ)
5715:42
«Չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին». Մարինե Ֆարմանյան
6715:36
Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
8015:24
«Կարգավորվում եմ». Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց ԲԿ-ից (տեսանյութ)
8615:12
«Սալիկապատման նպատակով հատկացված գումարը մսխվել է»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
8214:48
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան
9714:42
Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
8914:30
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9413:54
