Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«ՊԱԶ»-ը բախվել է Նորաշեն-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսին

«ՊԱԶ»-ը բախվել է Նորաշեն-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսին
443
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 19:24

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, «ՊԱԶ»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։

FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին: «ՊԱԶ»-ում եղել է միայն վարորդը, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։