«Ուսուցիչներին ստիպում են զբաղվել Նիկոլի քարոզչությամբ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում կա 32.000 մանկավարժ, որոնք դպրոցներում պետք է կրթեն սերունդներին' հանուն վաղվա ուժեղ Հայաստանի։ Սա է ուսուցչի հիմնական առաքելությունը։
Այսօր, սակայն, Հայաստանի դպրոցները վերածվել են իշխանությանը կից կառույցի, որտեղ ուսուցիչներին ստիպում են զբաղվել Նիկոլի քարոզչությամբ' մոռանալով հայրենիքի և կրթության մասին։
Հարգելի ուսուցիչներ, մեծ հարգանք ունեմ ձեզնից շատերի նկատմամբ։ Պատմության մեջ ունեցել ենք հերոսական ուսուցիչներ, հիմա էլ ունենք ոչ պակաս նվիրյալ ուսուցիչներ, որոնց կրթած սաները դարձել, հիմա էլ դառնում են հայ ազգի իրական հերոսներ, հայրենիքի իրական նվիրյալներ։ Բայց այդ ամեբի կողքին մանկավարժների մեծագույն մասը թող երբեմն հիշի իր առաքելության մասին։ Երբեմն մտածեք, որ ամեն ինչ այսպես ախոռային չի մնա, երբ մի հաստափոր խոզ ձեզնից պահանջի ուսուցչի վեհ գործից վերածվել նախրապանի։ Դուք գոմում չեք, որ ոչխարներին ու կովերին այս ու այն կողմ քշեք։ Դուք սերունդ եք կրթում, որի վաղվա յուրաքանչյուր քայլի պատասխանատվություն ձեր ուսերին է։
Թե շարունակեք այդ չնչին գումարի դիմաց ծախել ձեր հոգին սատանային, համոզված եղեք, դուք էլ նիկոլի ու նրա կողքի սատանաների նման հավերժ անեծքի տակ եք լինելու սերնդեսերունդ։ Այլապես հիշեք ուսուցչի ձեր առաքելության մասին ու խոսեք, գործեք հանուն հայրենիքի, հանուն մեր պատմության շարունակականության, հանուն ձեր հայրենակիցների։
Զինվորների նման խիզախ եղեք, ոչ թե շատ ոստիկանների նման կատարածու։
Եղեք ժողովրդի մի մասը, ոչ թե իշխանության կերած լափամանի կողքերից քերող»։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
80205.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
89605.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
116104.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
133703.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
117602.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
135601.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
119001.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
108101.08.2026, 14:42