«Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է»․ Նարեկ Սամսոնյան
![]() 198 Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 10:06 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում և, հատկապես, Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է: Թշնամական երկրներից ուղղորդվող և թշնամական շահեր սպասարկող Հայաստանի կառավարիչներն այլևս չեն կարողանում արդյունավետ իրականացնել Հայաստանի Հանրապետության կործանման իրենց առաքելությունը: Այս դավաճանների միակ հենասյունը մնացել է Օսմանյան կայսրության Ենիչերիների կորպուսը հիշեցնող, բայց ՀՀ ոստիկանության շարքերում գործող մի քանի ստորաբաժանումներ՝ իրենց ղեկավար Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Վերոնշյալ ստորաբաժանումների կողմից վերջին օրերի վայրագությունների կադրերը հեռուստացույցով դիտելիս (5-րդ ալիք ենք նայում) համոզմունք է ձևավորվում, որ դրանք հանուն թշնամական օրակարգի սպասարկման պատրաստ են նույն կերպ վարվել սեփական կանանց, մայրերի և երեխաների հետ: Փողոցում ձևավորված քաղաքական առաջնորդությունը՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, կարողանում է չեզոքացնել դավաճանական կառավարիչների և մերօրյա Ենիչերիների կորպուսի ծառայողների սադրանքները, բայց պետք է պատրաստ լինել ճիշտ ժամանակին, վճռական և արդյունավետ գործողություններով վերջնականապես «ճեղքել» Ենիչերիների կորպուսի դիմադրությունն ու դավաճանների առաջնորդին միայնակ թողնել ժողովրդի հետ: Աղբյուրը` Նարեկ Սամսոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
