Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

2 ամսական երեխա է մահացել

2 ամսական երեխա է մահացել
313
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 12:30

Մարտի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այդ օրը ժամը 19։40-ին նշված կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ-ն է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։