Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է
319
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 12:06

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է: Ականատեսներն ասել են, որ մահացած վարորդը «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակից էր, սակայն նրա հագին եղել է ոստիկանության ծառայողի հագուստ: