«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
247
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 16:48
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցած իրադարձությունները 1918թ-ին մայիսի 5-ին՝ թուրքերի կողմից Գյումրին գրավելուց 10 օրա առաջ, Թիֆլիսի թերթերից մեկում մի հոդված է հրապարակվում, որտեղ հայերին հուսադրում են, թե ուր որ է՝ թուրքերի հետ բաղձալի խաղաղություն է հաստատվելու, իսկ ինչ որ պրովոկատորներ չեն հավատում խաղաղությանը: (նիկոլականների խաղաղության մասին ներկայիս քարոզն ու ընդդիմախոսների հասցեին մեղադրանքները): Ասում են՝ Ախուրյան գետով գիծը քաշել են՝ աջից թուրքերն են, ձախից՝ հայերը (նույն հեքիաթը հիմա պատմում են Տավուշի հետ կապված, ուղղակի գետի անունն է տարբեր): Հպարտանում են, թե ինչ խաղաղասեր են հայերը, որ գետի ափին եղած բոլոր ամրաշինական կառույցները պայթեցրել են (Տվուշի ականազերծումը), ի նշան թուրքերի հետ վերահաս խաղաղություն: Առանձնակի շեշտադրում են, թե թուրքական զինվորականությունը ինչ բարեհամբյուր ընդունելություն է ցուցաբերում հայ գեներալին, իսկ բնակչությունն էլ արխային նստած խաղաղության է սպասում (սա էլ Էրդողանի գովքն է Նիկոլի հասցեին ու Նիկոլին հավատացող հայ փոքրամասնության սպասումները): Հոդվածը ամբողջությամբ ներկայացնում են ձեր ուշադրությանը. «Թիֆլիսում զանազան մութ անձնաւորութիւններ տարածում են պրօվօկացիոն լուրեր՝ իբրև Ալէքսանդրօպոլը թիւրքերից գրաւելու մասին։ Ներկայումս դրութիւնը Ալէքսանդրօպօոլից եկողների պատմելով, հանգիստ է է, շնորհիւ զօրահրամանատար Տէր Յակոբեանի ձեռք առած կտրուկ միջոցառումների։ Ազգաբնակութեան անցողական երկիւղին նպաստեց գլխաւորապէս փախստականների հոսանքը, որ տարերային ոյժով սկսվեց Կարսի շրջանից անցաւ Ալէքսանդրօպօոլ և դիմում է մասամբ դէպի Ղարաքիլիսա և Թիֆլիս։ Թիւրքերը գրաւում են Արփաչայի աջ ափը ուր, համաձայն զինադադարի պայմանների, բոլոր ամրոցները մեր զօրքերը պայթեցրել են։ Արփաչայի ձախ ափը գրաւում են Կարսից հետ եկած հայ զօրամասերը և Ալէքսանդրօպոլից ուղարկված թարմ զօրախմբերը։ «К․ Сл․»-ի ասելով, Ալէքսանդրօպօոլից հայկական շտաբի կողմից մի պատգամաւորութիւն գէն․ Արէշեանի գլխավորութեամբ գնաց է ապրիլի 13-ին թիւրքերի շտաբը, ուր նրան ցոյց է տրվել շատ սիրալիր ընդունելութիւն։ Ալէքսանդրօպօոլի ազգաբանկութիւնը սպասում է հաշտութիւն կնքելուն»։ 1918թ., մայիսի 5 Այս հոդվածը հրապարակվելուց ուղիղ 10 օր անց, թուրքերը Շիրակում շարունակեցին իրենց ցեղասպանական քաղաքականությունը՝ կոտործաներ, գերեվարումներ, թալան, բռնաբարություններ...»։