Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իրական թեման կարողացան հմուտ կերպով թաղել քարոզչական հիստերիզմով»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Իրական թեման կարողացան հմուտ կերպով թաղել քարոզչական հիստերիզմով»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
164
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 16:36

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսկ եթե լուրջ, ապա իրական թեման կարողացան նորից հմուտ կերպով թաղել քարոզչական հիստերիզմով:
Իրական թեման հետևյալն է՝ արդյո՞ք Տավուշում դիրքերի զիջումը Ադրբեջանին (եկեք աստծո սիրուն չկոչենք դա սահմանազատում, կամ չորս գյուղերի վերադարձ, լուրջ մարդկանցով ենք խոսում) ավելի հնարավոր է դարձնում ԽՊ կնքումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ու արդյոք ինչ-որ կապ ունի Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության թուլացման հետ:
Ընդ որում՝ ԽՊ-ի կնքում ասելով, նկատի պետք է ունենանք այնպիսի տարբերակ, որով Ադրբեջանը նվազագույնը հրաժարվում է միջանցքի թեմայից, ինչպես նաև աներկբա ու հաստատապես, այլ ոչ թե «մի օր սենց, մի օր նենց» ճանաչում է Հայաստանի սահմանները թեկուզ Սովետական Հայաստանի տարածքի չափով:
Սրանք հարցեր են, որոնց իշխանկան քարոզչությունը բնականաբար չունի որևէ հոդաբաշխ պատասխան, բացի՝ «տենց բան չկա», «ինչ միջանցքի թեմա, դա միֆ է» և նման «հորս արևներ»:
Սա էն դեպքում, երբ նույն Արարատ Միրզոյանը պաշտոնապես հայտարարել է մոտ երկու-երեք շաբաթ առաջ, որ կողմերի միջև չկա վերջնական համաձայնություն տարածքային ամբողջականության և կոմունիկացիաների հարցերի վերաբերյալ: Բայց սա քարոզչությունը բնականաբար պետք է շրջանցի ու անտեսի:
Այս հարցերը հենց շրջանցելու, լռեցնելու համար էլ թեման վերածվում է ռուբլիների, ագենտների, շարասյունների մասին աղմուկ-աղաղակի:
Ու քանի դեռ կա էսօրվա երկբևեռ քաղաքական համակարգը, այս մանիպուլյացիան անվերջ է տևելու:
Ու հայ հանրությունն անընդատ դիտորդի դերում է հայտնվելու:
Այս իրականությունն է պետք ջարդել նախևառաջ՝ խոսքով թե գործով»։