Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցը։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է։ ԿԽՄԿ-ի տվյալներով, 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով 4931 հայ և ադրբեջանցի է անհետ կորել, որոնցից 761-ը՝ հայ։ Կառավարության տվյալներով, տարեվերջին 195 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) անհայտ կորած է համարվել 2020 թվականի աշնան մարտական գործողությունների հետևանքով, ևս երկու զինվորական անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է»,- նշվում է զեկույցում։
Պետդեպի զեկույցում ասվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով: Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ 2022 թվականի դեկտեմբերից մինչև սեպտեմբերի 24-ը։ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ողջամիտ հիմքեր են եղել ենթադրելու, որ Ադրբեջանի զինված ուժերը արտադատական հաշվեհարդարներ են իրականացրել հայ զինվորների նկատմամբ։

«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
1513:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4712:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
6212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
5711:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
5311:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
5311:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
6210:18
Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
9009:06