«Բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու». Բագրատ Սրբազան
![]() 167 Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 15:48 «Էս մարդիկ միամիտ, պատահական ընկել են այդ աթոռի վրա և կարծում են՝ իրենց տնից են բերել, իրենց տուն էլ տանելու են: (Ներկաներից մեկն արձագանքեց՝ տո տուն են ունեցել, որ տուն բերեն): Սկզբունքորեն ես ոչ ցանկություն, ոչ ձգտում ունեմ վարչապետ դառնելու, մի վախեցեք: Բայց, ինչպես այսօր ասել եմ, մոլորեցնող պոպուլիզմի ձևով Կառավարության ղեկավարն ասում էր, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև ժողովրդի գրածը չէ սա: Թե ժողովուդը ոնց պիտի Սահմանադրություն գրի, ոչ ոք չգիտի: Հիմա բա որ ժողովուրդը որոշեց էդ սահմանադրական կետը փոխի, ի՞նչ ես ասելու: Հետևաբար, ինչպես ժողովուրդը որոշի, աստծու կամքը լինի, հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ չէ: Բայց էլի եմ ասում՝ ես բացարձակ ոչ ձգտում, ոչ ցանկություն ունեմ: Իմ պայքարը մեկ բանի համար է՝ հայրենիք և պատիվ ունենալու: Որպեսզի ննջելուց գլուխս հանգիստ գնամ, նզովված չգնամ, այլ օրհնված գնամ, այլապես այս կյանքը արժեք չունի ոչ մի ձևով»,- հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
