Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է
574 Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 18:48 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել: Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն: Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել էր կնոջ դի: |
Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը (լուսանկար)
99Երեկ, 22:24Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել
93Երեկ, 22:06ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է նետվել «Սևան» ՔԿՀ
153Երեկ, 16:54Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ (տեսանյութ)
300Երեկ, 10:30Հայտնի են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները
352Երեկ, 09:54Առաջին կադրերը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից (լուսանկար, տեսանյութ)
225Երեկ, 08:54ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով
536Երեկ, 08:48Հայտնի է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը (լուսանկար)
52019.05.2024, 18:48